Ինչպես է աշխատում

Շատերը սիրում են ֆիլմեր դիտել, բայց չեն տիրապետում օտար լեզուների։ Մենք միասին հավաքում ենք գումարը, օրինական ձեռք ենք բերում ֆիլմի իրավունքները և թարգմանում այն հայերեն։

1

Ընտրում ենք ֆիլմը և թարգմանում թրեյլերը

Կայքում տեղադրում ենք ֆիլմի հայերեն թարգմանված թրեյլերը, որպեսզի տեսնեք՝ ինչպես է հնչելու ֆիլմը։

2

Սահմանում ենք նպատակային գումարը

Գումարը ներառում է ֆիլմի իրավունքների գնումը, թարգմանությունը և կրկնօրինակումը։ Այն միշտ երևում է ֆիլմի էջում։

3

Դուք աջակցում եք

Ցանկացած գումարով՝ բանկային քարտով, Idram-ով կամ Telcell-ով։ Ֆիլմի էջում երևում է, թե որքան է արդեն հավաքվել։

4

Գումարը հավաքվելուց հետո գնում ենք իրավունքները

Երբ նպատակին հասնում ենք, ֆիլմը նշվում է «Գումարը հավաքված է» և սկսում ենք աշխատանքը։

5

Ֆիլմը հասանելի է հայերեն

Թարգմանությունից և կրկնօրինակումից հետո ֆիլմը տեղադրվում է կայքում, և բոլոր աջակիցները ստանում են ծանուցում։

Իսկ եթե գումարը չհավաքվի՞

Եթե գումարը չհավաքվի կամ իրավունքը ձեռք բերել չհաջողվի, ձեր գումարը կվերադարձվի։

Ինչո՞ւ է դա օրինական

Ֆիլմը թարգմանում և տեղադրում ենք միայն իրավունքները ձեռք բերելուց հետո։ Այդպես ֆիլմի հեղինակներն էլ են ստանում իրենց վարձատրությունը։